Saturday, November 23, 2019

Դրամաշորթը


- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են:

- Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜…

- Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր, տնաշե՜ն:          
          
- Հա՛, ճանաչեցի, Կարո ջա՛ն, Նելին էլ, երեխաներն էլ լավ են, քեզ բարևում են:
          
- Լա՜վ է, լա՜վ է, ա՛յ, այդպես, միշտ լա՜վ եղե՛ք, ես Ձեր ցավը՜ տանեմ, Սաքո՛ ջան: Մի քիչ խմած եմ, քեֆս էլ՝ լավ, ասացի զանգեմ, ախպորս հալը հարցնեմ, ուրախացնեմ, լավ չարեցի՞…  Չէ՞, չէ՞, դու ասա՛, լավ չարեցի՞, ցա՜վդ տանեմ, կյանքի՜դ մեռնեմ, Սաքո ջան, ախպեր ջան…    
           
- Լավ արեցիր, Կարո՛ ջան, շնորհակալ ենք, որ մեզ հիշեցիր:

- Ոչ մի շնորհակալություն, լսու՞մ ես, ո՜չ մի… Էլ ո՞ր օրվա ախպերներ ե՜նք, որ չհիշենք, հը՞, - հարբած, լեզուն փաթ ընկնելով, առարկում էր Կարոն՝ Սաքոյի հորեղբոր տղան, ով, ըստ երևույթին, զանգահարում էր արտերկրից: - Դու էն ասա՝ ապրուստ ունե՞ք, ո՞նց եք ապրում:  

- Է՜հ, ո՜նց պիտի ապրենք… Գազ չկա, լույս չկա, աշխատանք չկա, պատերազմ է… Մի կերպ ապրում ենք:

- Բայց ոնց որ թե էդ ազերիներին մերոնք լավ էլ նեղում են, հը՞:

- Հա՛, փա՜ռք Աստծո, մերոնք լավ են կռվում, Քարվաճառը, Լաչինն են ազատագրել, նույնիսկ՝ Շուշին, երևի լսել ես, ուրախանում, անչափ հպարտանում ենք մեր հաղթանակներով, բայց կյանքը դեռ երկար ժամանակ չի շտկվի այստեղ, անելու շատ բան կա, Կարո ջան, շա՜տ…

- Հա՜, բա ո՜նց, լսել եմ, թող ջարդեն էդ անիրավներին, ես դրանց… Հիշու՞մ ես՝ ի՞նչ էր ասել Վլադիմիր Վլադիմիրովիչը դրանց մասին:

- Ո՞վ:

-         Մայակովսկին, ափսոս հիմա էսքանն եմ հիշում.
      
«Азербайджанец, трусливый лжец,
Ты словно кал и брат твой шакал,
Ты ни мужчина, ты гнусный турок,
И нет в тебе чести, ты грязный окурок.
Азербайджанец, ты горный баран
,»

- Հա՜, հիշեցի, - շարունակեց Սաքոն.

«Спокойно скочишь по чужим горам,
Ты не продажный, ты давно продан,
И словно шлюха дьяволу отдан.
Азербайджанец, дикий кочевник,
Но не человек, а паршивый отшельник,
Ты ишак, грязный, не мытый давно,
И в конце концов-ты просто дерьмо.»

- Ի՜նչ ճիշտ է ասված, նույնիսկ Մայակովսկին դրանց չի սիրել, ես դրանց… Լա՛վ, թողնենք դրանց: Սաքո՛ ջան, հիմա գիշեր է այստեղ, վաղն առավոտյան, հենց լույսը բացվի ձեզ հարյուր դոլար փող կուղարկեմ:

- Կարիք չկա, նեղություն մի՛ քաշիր, անհարմար է…

- Ոչ մի նեղություն էլ չի, ոչ էլ՝ անհարմար է: Էլ ո՞ր օրվա ախպերդ եմ, որ քո նեղ օրին չհասնեմ, հը՞: Դե, ասա՜, դե, ասա՜… Համ էլ՝ գործերս լավ են՝ քանի հատ բիզնես ունեմ, հարյուր դոլարն ի՞նչ է, որ չուղարկեմ, հը՞:

- Իրոք, կուղարկի՞, - հարցրեց Սաքոյի կինը, - թե՞ խմած էր, մի բան ասեց:

- Չգիտեմ: Դժվար թե: Քանի տարի է, գնացել է, չէր զանգահարում, չէր հիշում մեզ:  Հարբած էր, քեֆը լավ, մի բան էր՝ ասեց: Ուղղակի մեծ-մեծ խոսեց: Էլի լավ է, որ կամեցավ: Դրա համար էլ պետք է շնորհակալ լինենք:

Ինչքա՜ն զարմացան Սաքոն, Նելին ու երեխաները, երբ առավոտյան նրանց տուն առաքվեց խոստացված հարյուր դոլարը, դեռ ավելին՝ մի մեծ ծանրոց էլ՝ ուտելիքով լիքը:

- Ապրի՛ Սաքոն, - բացականչեց Նելին, - տեսա՞ր, ինչպիսի հորեղբոր տղա ունես: Աստված նրան հաջողություն տա ու երկար կյանք…

- Այո՛, այո՛… Իսկապես, շատ լավ բան արեց, հասավ մեր նեղ օրվան… Երևի գործերն իսկապես լավ են: Բացի դրանից նա ոչ միայն իմ հորեղբոր տղան է, այլ նաև համակուրսեցին. միասին ենք սովորել Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

Քիչ հետո, Կարոն զանգահարեց, պարզելու համար՝ ուղարկած փողը և ծանրոցը տեղ հասե՞լ են, թե՞ ոչ: Սաքոն ու Նելին ջերմորեն շնորհակալություն հայտնեցի նրան՝ ստացված անակնկալ օգնության համար:

- Կարիք չկա շնորհակալություն հայտնելու, մեծ բան չեմ արել, էլի կուղարկեմ, չեմ թողնի, որ Դուք կարիքի մեջ մնաք ու նեղվեք, - արդեն սթափ վիճակում, լրջորեն առարկեց նա՝ նրանց: - Այսուհետ մշտապես կապի մեջ կլինենք, որ իմանամ՝ ինչպես Ձեզ օգնել, - ասաց նա:

Իրոք, նա հաճախ էր կապվում նրանց հետ ու երկար զրուցում: Մեկ շաբաթ անց Կարոն նորից հարյուր դոլար փող ուղարկեց: Սաքոն ու Նելին զարմացած էին և անհարմար էին զգում այդքան հաճախակի իրենց օգնություն ցույց տալու համար: Երբ Կարոն նորից զանգահարեց, տեղեկանալու համար, թե գումարը ստացել են, Սաքոն ասաց.
           
- Կարո ջան, շա՜տ, շա՜տ շնորհակալ ենք ու շոյված քո ուշադրության և հոգատարության համար, բայց մեզ երես ես տալիս, այսքան հաճախ փող մի՛ ուղարկիր, մենք որոշակիորեն անհարմար ենք զգում, որովհետև մեր խնդիրներով նեղություն ենք տալիս քեզ…

- Ոչ մի նեղություն էլ չեք տալիս, մյուս անգամ այդպիսի բան չասեք, - զայրացավ Կարոն: - Գործերս շատ լավ են, արդեն ասել եմ, հա՜, իմիջիայլոց, օգնականի կարիք ունեմ, կուզե՞ս դու էլ արի, ինձ կօգնես, բիզնեսներիցս մեկը կտամ քեզ, կաշխատացնե՛ս: Ի՞նչ կասես, կգա՞ս:

- Մի քիչ ժամանակ տու՛ր, մտածեմ ու խորհրդակցեմ Նելիի հետ, լա՜վ:
           
- Հա՛, մտածիր, բայց արագ՝ ժամանակ չկա, չեմ ուզում օտար մարդ վարձեմ, հասկացա՞ր:   

- Հասկացա, բայց Նելիի համար առանց ինձ շատ դժվար կլինի, քանի որ գիտես, որ սեփական տան մեջ ենք ապրում, հազար ու մի խնդիրներ են առաջանում, ինքը մենակ գլուխ չի հանի:

Նելիին ու երեխաներին էլ հետդ բեր:

- Իսկ տունն ու՞մ հույսին թողենք:

- Վաճառե՛ք, կգաք այստեղ այդ գումարով ձեզ համար երկու հարկանի, մեծ հողամասով տուն կառնենք կամ էլ ձեր ուզած նախագծով ու ճաշակով կկառուցենք: Երևի մի երեսուն հազար դոլար կտան, չէ՞: Այստեղ գյուղական վայրեր են, տասնհինգ հազար դոլարով ի՜նչ հրաշալի տուն կառնեք, մնացածն էլ բիզնեսի մեջ կդնեք:
           
Սաքոն ու Նելին հրապուրված էին Կարոյի առաջարկով, բայց գալիք, այդքան կտրուկ փոփոխությունները վախեցնում էր նրանց:
           
- Բա որ չստացվի, ինչպես Կարոն է ասում՝ տունը կկորցնենք, անտուն կմնանք:
           
- Է՜հ, առարկում էր Նելին, չլսեցիր՝ ինչ ասաց Կարոն: Այդ փողով լավ տուն կառնենք կամ կկառուցենք, մի բան էլ կավելանա, որ բիզնեսի մեջ դնենք: Ինքն էլ քեզ լավ գործ է առաջարկում, արի՛ համաձայնվենք: 

Մի քանի օր տատանվելուց հետո ամուսինները որոշում կայացրեցին՝ հետևել Կարոյի խորհրդին: Ա՜խր, նեղն էին, ապագան էլ շատ խոստումնալից: Բացի այդ շատերն էին թողնում, գնում Հայաստանից ապրուստի համար: Միգուցե՞ արտագաղթողները ճիշտ էին վարվում, ինչու չհետևել նրանց օրինակին:

Սաքոն ու Նելին անմիջապես տեղյակ պահեցին Կարոյին իրենց որոշման մասին: Կարոն շատ ուրախացավ.

- Լավ եք մտածել, ապրե՛ք… Իմ նման ախպեր ունեք, ոչ մի բանի մասին մի մտածեք: Հնարավորինս շուտ տունը վաճառե՛ք և եկե՛ք ինձ մոտ: Վաճառելիս էլ՝ մի քիչ պակաս ասեք, որ շուտ վաճառվի: Ձեզ՝ ձեր տան գնի կեսն էլ բավական է, որ այստեղ տուն առնեք, ավելի լավը, իր բոլոր հարմարություններով:

Ամուսինները տունը վաճառեցին շուկայականից ցածր գնով, որովհետև Կարոն շտապեցնում էր: Տունը վաճառվեց 32,000 ամերիկյան դոլարով: Կարոյի խորհրդով, որպեսզի ապահով լինի, նրանք 25,000 դոլարը բանկային փոխանցմամբ ուղարկեցին նրան:

- Հենց ձեզ համար տուն գնեմ, կզանգեմ, դուք էլ տոմսերը կառնեք ու կգաք ինձ մոտ, - շարունակում էր ուղղորդել նրանց Կարոն՝ իր խորհուրդներով: 

Օրերն անցնում էին, սակայն Կարոն չէր շտապում նրանց հրավիրել: Ամեն անգամ մի պատճառաբանություն, մի խնդիր  էր մեջտեղ բերում: Մոտեցավ տունը նոր տանտերերին հանձնելու, տունը դատարկելու ժամանակը, իսկ Կարոն, դեռ «հարցեր» էր լուծում: Ամուսինները խիստ անհանգստացած էին: Նելին արդեն կասկածում էր, որ իրնց խաբել և կողոպտել են, բայց Սաքոն չէր հավատում.

- Նելի՛, այդպիսի բան մտքովդ անգամ չանցկացնես: Դու մոռանում ես, որ Կարոն իմ հորեղբոր տղան է, նա այդպիսի բան երբեք չէր անի, մանավանդ գիտեր, որ վատ ենք ապրում, կարիքի մեջ ենք…

Կարոյից նամակ եկավ: Նա այդ նամակով հայտնում էր, որ ստիպված է եղել իրենց մոլորեցնել և խաբեությամբ տունը վաճառել տալ, քանի որ իր ընտանիքի հետ հաշվեհարդար կտեսնեին պարտատերերը, իսկ ուրիշ ելք չկար: Կարոն իր ու կնոջ անունից ներողություն էր խնդրում և առաջարկում, տեղափոխվել վարձու բնակարան: Խոստանում էր վարձն ամեն ամիս ուղարկել, մի բան էլ ավել, որ ապրվեն, մինչև ավելի լավ ժամանակներ գան:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 դեկտեմբերի, 2018թ.

«Գիտական բանավեճ»


1968թ. ամռանն էր: Հակոբը Երևանի №… միջնակարգ դպրոցում ավարտական քննություններ էր հանձնում: Այդ օրը նա պետք է քննություն հանձներ քիմիայից: Հակոբը լավ էր սովորում և քննությունից առաջ ուրիշ աշակերտների նման չէր հուզվում, չէր վախենում կտրվելուց, ընդհակառակը՝ վստահ էր, որ ամենաբարձր գնահատականը, այսինքն՝ հինգ կստանա:
           
Ուսանողներին մեկիկ-մեկիկ ներս էին կանչում քննասենյակ, որի դռներին մեծ տառերով թղթե ցուցանակ էր փակցված՝ «ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱՅԻՑ»: Քննություն հանձնող աշակերտները խռնված էին քննասենյակի դռների մոտ և քննություն հանձնած ամեն մի աշակերտին մանրամասն հարցաքննում էին, որպեսզի պարզեն, թե ինչպիսի՞ լրացուցիչ հարցեր են տալիս, ինչպե՞ս են տրամադրված հանձնաժողովի անդամները և այլն: Ամենաշատը հուզված էին վատ առաջադիմությամբ աշակերտները, քանի որ քննությունից կտրվելու դեպքում ստիպված էին լինելու մնալ նույն դասարանում, այսինքն՝ երկտարեցի դառնալ, այն էլ՝ ավարտական 10-րդ դասարանում: Նրանց երազանքը՝ այդ «անիծյալ» քիմիայից մի «կոտրված» երեք ստանալն էր, այնքան որ քննությունից «պլստային» ու ավարտեին դպրոցը: 
           
Քննական հանձնածողովի նախագահը դպրոցի ուսմասվարն էր, ընկեր Չթչյանը, տարիքն առած, սպիտակահեր մի կին, ով երկար տարիներ քիմիա էր դասավանդել դպրոցում: Աշակերտները նրան չէին սիրում, քանի որ միշտ խիստ էր, երբեք սիրալիր կամ ընկերական չէր և ո՛չ մի աշակերտի հետ: Հակոբն ընդհանրապես արհամարհում էր նրան, որովհետև զգացել էր, որ որոշ քիմիայի խնդիրներ նա դժվարանում էր լուծել: Հակոբի կարծիքով քիմիայի խնդիրներն ամենահեշտն էին՝ համեմատած ֆիզիկայի և մաթեմատիկայի: «Պատկերացնում եմ, թե ինչքան թույլ է քիմիայի դասատուն այդ առարկաներից», - երբեմն մտածում էր նա: Հակոբն էլ մյուս աշակերտների նման չէր սիրում նրան, ով քիմիա էր դասավանդել նրան ավարտական՝ 10-րդ դասարանում, իսկ ավելի ցածր դասարաններում՝ ընկեր Աղաջանյանն ու ընկեր Եսայանը:
           
Ընկեր Չթչյանը հենց սկզբից բարձր գնահատական, այսինքն՝ հինգ չնշանակեց Հակոբին, արդարացիորեն հարուցելով Հակոբի զայրութը և համադասարանցիների զարմանքը: Հակոբի նման ընդունակ ու գերազանց սովորող աշակերտին ցածր նշանակելը շատ անարդար էր ուսուցչի կողմից, քանի որ աշակերտների մոտ Հակոբի հեղինակությունը գիտելիքների առումով, գրեթե նույնքան բարձր էր, որքան ուսուցիչներինը:
           
Առաջին անգամ, երբ ուսուցիչը դաս հարցրեց Հակոբին, նա, ինչպես միշտ, գերազանց պատմեց դասը, պատասխանեց ուսուցչի բոլոր հարցերին, բայց չորս ստացավ: Հակոբն առարկեց, ասելով.
           
- Ես դասն անթերի պատմեցի, Ձեր տված բոլոր հարցերին պատասխանեցի, կարելի է՞ իմանալ, թե ի՞նչն է պատճառը, որ ինձ հինգ չնշանակեցիք:
           
- Տղա՛, նստիր տեղդ և մյուս անգամ չհամարձակվես ինձ սովորեցնել, թե ինչպես պետք է գնահատեմ, - զայրացավ ուսուցչուհին, - դասից հետ էլ՝ կմնաս, միասին կգնանք տնօրենի մոտ, որպեսզի նրան բացատրություն տաս քո՝ աշակերտին ոչ վայել, անարժան վարքի համար:
           
Դասարանում դժգոհության ալիք բարձրացավ, աղմկում էին բոլորը և նստած տեղերից գոռգոռում.
           
- Ա՜խր, ինչի՞ համար…
           
- Նա ձեզ վիրավորե՞ց…
           
- Դասը գերազանց չպատմե՞ց…
           
- Ձեր տված բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ չտվե՞ց…
           
- Սա ի՞նչ բան է, իսկ որտե՞ղ է արդարությունը, հը՞…
           
- Նա ընդամենն ուզում էր, որ իրեն արդար գնահատեիք…
           
- Լռությու՜ն, լռությու՜ն, - սաստեց ուսուցչուհին, - ցանկացողները կարող են մեր հետ գալ տնօրենի՝ ընկեր Վարոսյանի մոտ:
           
Այդ խոսքերը կախարդական ազդեցություն ունեցան դասարանի վրա. բոլորը լռեցին ու սթափվեցին, ոչ ոք չէր ուզում գնալ տնօրենի մոտ: Տնօրենը հիսունն անց մի բարձրահասակ տղամարդ էր՝ ֆիզիկայի ուսուցիչը, ով շատ խիստ ու պահանջկոտ   էր: Նա միշտ հագնում էր մուգ, մոխրագույն կոստյում և նույն գույնի փողկապ էր կրում: Աշակերտները նրա անունը լսելուց անգամ սարսափում էին: Ընկեր Վարոսյանն ազնիվ, արդարամիտ, իր առարկային գերազանց տիրապետող մարդ էր, բայց չէր հանդուրժում որևէ անկարգություն: Զայրացած ժամանակ նա  կարող էր նույնիսկ ապտակել: Նրանից վախենում էին անգամ դպրոցը վաղուց ավարտած շրջանավարտները, թաղամասային հեղինակությունները, խուլիգանները: Հակոբը մի անգամ ականատես եղավ մի դեպքի, երբ դպրոցի ետևում գտնվող մարզադաշտում հավաքված մի խումբ 18-25 տարեկան փողոցային խուլիգաններ, միմյանց հետ հաշվեհարդար էին տեսնում: Փոխադարձ գոռգոռոցներից ու հայհոյանքներից հետո  նրանցից մեկը դանակ հանեց և արդեն պատրաստվում էր հարվածել իր դիմաց կանգնածին, երբ ընկեր Վարոսյանն աներկյուղ, պինդ բռնեց նրա ականջից.
           
- Ի՞նչ է այստեղ կատարվու՜մ, - «մռնչաց» նա:
           
Բոլորը միանգամից սսկվեցին ու այս ու այն կողմ փախան: Դանակը ձեռքին տղան լացակումած, խնդրում, աղաչում էր նրան, որ բաց թողնի.
           
- Վա՜խ, վա՜խ, ցավում է, ընկեր Վարոսյա՛ն, բաց թողեք, էլ չեմ անի, խնդրու՜մ եմ, խնդրու՜մ եմ…
           
Տնօրենը տղայի ձեռքից վերցրեց դանակը, դրեց իր գրպանը և ասաց.
           
- Այլևս ո՛չ քեզ, ո՛չ էլ քո հետ եկածներին դպրոցի տարածքում չտեսնեմ, հասկացա՞ր, - գոռաց նա:
           
- Հասկացա՛, ընկեր Վարոսյան, հասկացա՛, - ծղրտաց նա ու փախավ:
           
Քիմիայի ուսուցչուհին Հակոբին ուղեկցեց դեպի դպրոցի տնօրենի առանձնասենյակը: Երբ տնօրենը տեսավ նրանց, շատ զարմացավ ու գլուխը շրջելով դեպի ուսուցչուհին, խստությամբ հարցրեց.
           
- Ընկեր Չթչյան, ինչու՞ եք մեր դպրոցի լավագույն աշակերտին բերել ինձ մոտ, ի՞նչ է արել:
           
- Սա է՞ լավագույն աշակերտը, լավ չի սովորում, դասի ժամանակ իրեն կարգին չի պահում, խանգարում է դասը, եթե այսպես շարունակի՝ կմնա նույն դասարանում, - գանգատվեց նա:
           
- Անհնար է, որ նա լավ չսովորի դասը: Ինչ վերաբերվում է նրա վարքին, ես նրա նման կարգապահ աշակերտի դեռ չեմ հանդիպել: Իսկ գիտե՞ք, թե ինչքան ուժեղ է ֆիզիկայից ու մաթեմատիկայից, չէ՞ որ ես էլ նրան ֆիզիկա եմ դասավանդում: Անկեղծ ասած՝ միշտ զարմացել եմ, թե ի՜նչ հեշտությամբ ու արագությամբ է Հակոբը լուծում ֆիզիկայի խնդիրները, նույնիսկ ամենաբարդերը:
           
Հակոբը քաջալերվելով տնօրենի՝ իր հասցեին արված գովասանական խոսքերից, հուզված ասաց.
           
- Ընկեր Վարոսյան, ես միայն խնդրեցի բացատրել, թե ինչու՞ է ինձ ցածր գնահատում, ուրիշ ոչինչ չի եղել, երդվում եմ:
           
- Իսկ ինչու՞, ընկեր Չթչյան նրան չեք բացատրել, թե ինչու՞ եք ցածր թվանշան նշանակում: Աշակերտն իրավունք ունի իմանալու, թե ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով են նրան գնահատում, դեռ ավելին, նա կարող է պահանջել, այո՛, այո՛, պահանջել, այլ ոչ թե խնդրել, որ իրեն լրացուցիչ հարցեր տան բարձր գնահատականի համար: Ձեր սպառնալիքը նրան նույն դասարանում թողնելու մասին ընդհանրապես լուրջ չէ… Հակոբի նման աշակերտները երբեք երկտարեցի չեն դառնում… Լավ մտածեք ասածներիս մասին և մի փչացրեք ձեր հարաբերություններն աշակերտների հետ, մանավանդ՝ Հակոբի նման աշակերտի:
           
Այդ դեպքից հետո քիմիայի դասատուն դադարեց դաս հարցնել Հակոբին և այնպես էր պահում իրեն, որ կարծես Հակոբը դասարանում ընդհանրապես ներկա չէր:  «Եթե այսպես շարունակվի, - մտածում էր Հակոբը, - քառորդս չորսով կփակվի, որովհետև ընդամենը մեկ՝ չորս գնահատական եմ ստացել քառորդի սկզբում, իսկ հիմա էլ՝ քառորդի ավարտին ենք մոտենում, պետք է մի բան մտածեմ…»:
           
Պատահմամբ նա հիշեց տնօրենի ասածը. «Անկեղծ ասած՝ միշտ զարմացել եմ, թե ի՜նչ հեշտությամբ ու արագությամբ է Հակոբը լուծում ֆիզիկայի խնդիրները, նույնիսկ ամենաբարդերը»: «Բայց չէ՞ որ քիմիայի դասատուն թույլ էր հենց խնդիրներից, ուրեմն պետք էր հենց  խնդիրներից էլ սկսել», - հուզված մտածեց նա: Հաջոր օրը, երբ ուսուցիչը ստուգում էր տնային աշխատանքը, նա հայտարարեց, որ խնդիրներից մեկը դժվար էր, հետևաբար դասարանցիներից ոչ մեկը չի կարողացել լուծել: Տարիքն առած ուսուցչուհին բավականին երկար ժամանակ գրատախտակի մոտ կավիճը ձեռքին փորձում էր լուծել այն, բայց ապարդյուն, չէր ստացվում: Աշակերտները նստած տեղներից սկսեցին աղմկել.
           
- Եթե Դուք չեք կարողանում լուծել, ապա մենք ո՞նց լուծենք…
           
- Ինչու՞ այսպիսի դժվար խնդիրները դասարանում չենք լուծում, այլ հանձնարարում եք որպես տնային աշխատանք, արդարացի չէ…
           
Ոսուցչուհին հասկացավ, որ Հակոբը ծուղակ էր պատրաստել, որպեսզի ցույց տար իր առավելությունը … Փաստորեն Հակոբն այս քայլով ասում էր. «Եթե ես քեզանից ուժեղ եմ խնդիրների մեջ, ապա ինչու ես ինձ ցածր գնահատում և դեռ տնօրենի մոտ էլ սպառնում, որ կթողնես նույն դասարանում»: Նա գրատախտակի մոտ կանչեց Հակոբին և ասաց.         
           
- Ինքդ լուծի՛ր…
           
- Հակոբը պարզ և հասկանալի, հեշտությամբ ու արագ ներկայացրեց դժվարին խնդրի լուծումը և այնպես, կարծես դա գրքի ամենահեշտ խնդիրն էր ու գնաց, նստեց իր տեղը:
           
Ուսուցչուհին հինգ նշանակեց, բայց չգովաբանեց նրան: Դասարանը լուռ էր… Աշակերտները նույնպես հասկացան, թե ինչ կատարվեց: Այդ օրվանից հետո, թեև ուսուցչուհին ավելի ատեց Հակոբին, բայց այլևս երբեք ցածր չգնահատեց նրան:
             
Ավարտական քննական հանձնաժողովի մյուս անդամներն էին, ընկեր՝ Եսայանը և ընկեր Աղաջանյանը, ովքեր շատ էին սիրում Հակոբին, որպես կարգապահ, ջանասեր, ընդունակ ու գերազանց սովորող աշակարետի: Երբ քննություն հանձնելու հերթը հասավ Հակոբին, այս երկու կանայք մի առանձնահատուկ ուշադրությամբ ու հպարտությամբ էին լսում իրենց սիրելի աշակերտին: Հարցաթերթիկի բոլոր երեք հարցերին էլ Հակոբը շատ սպառիչ պատասխաններ տվեց: Բոլորը հիացած էին, բացի ընկեր Չթչյանից: Գնահատական նշանակելիս նա ասաց.
           
- Վերջին հարցը չուգոնի ձուլման դոմենյան ու մարտենյան եղանակների  մասին էր: Այդ եղանակներն բոլորովին չեն տարբերվում միմյանցից, մինչդեռ դու տարբերություն դրեցիր նրանց միջև: Ինչպե՞ս հասկանանք դա… Ինչու՞ այս հարցին լավ չես պատրաստվել: Այդ պատճառով ես ստիպված եմ քեզ չորս նշանակել, - հաղթական տեսք ընդունելով, ասաց նա:
           
Հանձնաժողովի մյուս երկու անդամները տարակուսած իրար նայեցին, որովհետև ընկեր Չթչյանը բացարձակապես սխալ էր: Ըստ երևույթին տարիքն առած ուսուցչուհին շփոթմամբ խառնել էր, որ այդ եղանակները տարբեր են: Մեղմելու համար, ընկեր Աղաջանյանն ասաց.
           
- Ընկեր Չթչյան, երկուսդ էլ ճիշտ եք, քանի որ այդ եղանակներն այնքան էլ շատ չեն տարբերվում, և իմ կարծիքով մեր սիրելի աշակերտի՝ Հակոբի գնահատականը չպետք է դրանից տուժի:
           
- Ես էլ եմ այդպես կարծում, հարգելի ընկեր Չթչյան, - ավելացրեց մյուս ուսուցչուհին՝ ընկեր Եսայանը, ով նույնպես Հակոբի կողմից էր:
           
Միջամտելու հերթը Հակոբինն էր, ով իր երիտասարդ հասակի պատճառով ավելի անզուսպ էր.
           
- Ես պնդում եմ, որ չուգունի հալման դոմենյան եղանակը միանգամայն տարբեր է մարտենյանից: Ինչպե՞ս կարող էիք Դուք նման բան ասել: Եթե ինձ չեք հավատում, բացե՛ք դասագիրքը և համոզվե՛ք, - զայրացած ձայնը բարձրացրեց նա…
           
- Երիտասա՛րդ, չափդ ճանաչի՛ր, դու երևի մոռացել ես, թե ու՞մ հետ ես խոսում և որտե՞ղ ես գտնվում, - իր հերթին գոռաց  ընկեր Չթչյանը:
           
Հանձնաժողովի մյուս անդամներին ոչ մի կերպ չէր հաջողվում հանգստացնել ո՛չ ընկեր Չթչյանին, և ո՛չ էլ՝ Հակոբին: Երկուսն էլ ծայրահեղորեն նյարդայնացած էին: Աղմուկն այնքան շատ էր, որ նույնիսկ տնօրենին հասավ այն: Նա շտապեց գնալ քննասենյակ՝ տեսնելու, թե ի՞նչ է այնտեղ կատարվում:
           
- Ի՞նչ է եղել, սա քննասենյա՞կ է, թե՞ երկաթուղային կայարան: Ինչու՞ եք այսքան աղմկում: Ի՞նչ է պատահել…
           
- Ոչինչ էլ չի պատահել, ընկեր Վարոսյան, - փորձեց իրադրությունը մեղմել ընկեր Եսայանը, - պարզապես մեր լավագույն աշակերտը փայլուն պատասխանեց հարցաթերթիկի բոլոր երեք հարցերին, հիմա էլ գիտական բանավեճի մեջ է մտել մեր հարգարժան ուսմասվարի՝ ընկեր Չթչյանի հետ:
           
- Իսկապե՞ս, - զարմացավ տնօրենը, - հիմա գիտական բանավեճի ժամանակ չէ, հինգ նշանակեք, թող գնա: Դրսում էլի աշակերտներ կան, դուք նրանց մասին մտածել ե՞ք, ա՜խր նրանք էլ պետք հասցնեն քնություն հանձնել այսօր: Դուք, որպես քննական հանձնաժողովի նախագահ, նրանց մասին մոռացել էի՞ք, ընկեր Չթչյա՛ն: Բանավեճերով կարող եք քննությունից հետո էլ զբաղվել:
             
Մի քիչ հետո, երբ Հակոբն արդեն դուրս էր եկել քննասենյակից, նա ժպտալով, ասաց.
           
- Տեսնու՞մ եք՝ ինչպիսի՜ սերունդ ենք կրթում ու դաստիարակում, նույնիսկ քննության ժամանակ են գիտական բանավեճերի մեջ մտնում իրենց ուսուցիչների հետ…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
20 նոյեմբերի, 2018թ.

«Ապօրինի շինարարություն»


Խորհրդային իշխանության տարիներին սեփական բնակարաններ չկային. կային միայն պետական անորակ բնակարաններ, որոնք վարձակալվում էին քաղաքացիների կողմից: Պետական բնակարան վարձակալելու կամ, ինչպես ասում էին՝ պետական բնակարան ստանալու համար, մարդիկ ստիպված էին, բազմաթիվ տեղեկաքներ ներկայացնելուց հետո, երկար տարիներ հերթագրված սպասել, մինչև հերթն իրենց էլ հասներ: Սակայն վարձակալը բնակարանը ստանալուց հետո, ստիպված էր հիմնովին վերանորոգել այն, քանի որ այդքան անբարեկարգ վիճակում  պարզապես հնարավոր չէր ապրել:   
           
Խորհրդային քաղաքացիներից միայն շատ քչերն ունեին սեփական տներ կամ առանձնատներ: Ի տարբերություն պետական բնակարանների, սեփական տներում միշտ գործ կար: Սեփականատերերն անընդհատ փորձում էին բարելավել իրենց կենցաղային պայմանները. նրանք բարեկարգում էին իրենց բակերը, տնամերձ այգիները, կառուցում էին օժանդակ շինություններ, ավտոտնակներ, ջրավազաններ և այլն: Սակայն նրանց գործունեությունն աչալուրջ վերահսկվում էր շրջխորհուրդների կողմից, ի դեմս միլիցիայի՝ թաղային տեսուչների, ովքեր հաճախ ոչ թե վերահսկում, այլ խոչընդոտում էին, որպեսզի փող պոկեն սեփականատերերից:
           
Գուրգենն ապրում էր առանձնատանը, որն ուներ նաև բակ և տնամերձ այգի: Նա տունը ժառանգել էր կյանքից հեռացած իր սիրելի ծնողներից: Գուրգենը տան, բակի և այգու հետ կապված համարյա բոլոր վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներն ինքնուրույն  էր կատարում: Հատկապես սիրում էր տնամերձ այգում աշխատել: Ուներ խաղողի մի մեծ թարմա, որի վրա աճեցնում էր հայկական խաղողի մի քանի տեսակներ, պտղատու ծառեր, հոլանդական տարբեր գույնի վարդեր, յասամանի ու հասմիկի թփեր, ինչպես նաև հարավամերիկյան գույնզգույն ծաղիկներ՝ պորտուլականեր (portulaca) և պետունիաներ (petunia), որոնք աճում էին շատ մանր, սև գույնի գնդիկաձև սերմերով: 
           
Վերանորագման ու բարեկարգման աշխատանքների կատարման համար Գուրգենը տարիների ընթացքում ձեռք էր բերել տարբեր տեսակի այգեգործական, ատաղձագործական, փականագործական և շինարարական գործիքներ, որոնք մի տեղում դասավորելու դեպքում, այլևս անհարկի չէր փնտրի այս կամ այն գործիքը, ուստի որոշեց բակի մի անկյունում փոքրիկ տնակ կառուցել: Սկզբում ուզում էր փայտից պատրաստել, հետո մտածեց, որ անձրևի, ձյան պատճառով  ստիպված է լինելու անընդհատ վերանորոգելու այն, հետևաբար որոշեց քար ու բետոն օգտագործել, մանավանդ բակում և այգում բավական քարեր էին կուտակվել տարիների ընթացքում, որոնք որպես աղբ տեղափոխելու փոխարեն գոնե օգտակար կլինեին: Նա շրջխորհրդի՝ Կոմունալ շինարարության բաժնից թույլատվություն չվերցրեց, քանի որ տնակի մակերեսն ընդամենը պետք է լիներ՝ երկուս ու կես քառակուսի՝ 1.25 մետրը 2 մետրի վրա:
           
Երբ Գուրգենը սկսեց իր փոքրիկ շնարարությունը, կեսօրին մոտ մի միլիցիոներ համարձակ մտավ նրանց բակը և սկսեց գոռգոռալ.
           
- Այս ի՞նչ է այստեղ կատարվում, ապօրինի շինարարություն, հա՞, առանց շինարարական թույլտվության, հա՞:
           
«Ի՜նչ լավ են աշխատում սրանց թաղային իրազեկիչները», - ակնթարթորեն մտածեց Գուրգենը, - «անմիջապես տեղեկացրել են, ավելի ճիշտ մատնել, տեսնես՝ հարևաններից ո՞ր մեկն է, չնայած ի՜նչ կարևոր է…»:
           
- Դուք մեր թաղային տեսուչն ե՞ք, - հարցրեց Գուրգենը:
           
- Այո՛, ավագ լեյտենանտ Ավագյան, - ներկայացավ միլիցիայի աշխատակիցը,-  դու էլ ներկայացի՛ր, - պահանջեց նա:
           
- Գուրգեն Մկրտչյան, այս տան տանտերն եմ, աշխատում եմ Գիտությունների ակադեմիայում, որպես ճարտարագետ:
           
- Ո՞ր Գիտությունների ակադեմիայում, - հարցրեց տգետ տեսուչը:
           
Գուրգենը հազիվ զսպելով ծիծաղը, ասաց.
           
- Ինչքան ինձ է հայտնի, Հայաստանը Գիտությունների մեկ ակադեմիա ունի…
           
- Ո՜չ, սխալվում ես, երիտասա՛րդ, կա Լեզվի ակադեմիա, Արվեստի ակադեմիա, Պատմության ակադեմիա, էլի մի քանիսը կա, հիմա չեմ կարողանում մտաբերել, - պարծեցավ իր «գիտելիքներով» անգրագետ տեսուչը:
           
Անկասկա՛ծ, Գուրգենն էր ճիշտ, քանի որ տեսուչն իր կարճ խելքով կարծում էր, որ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի մեջ մտնող բոլոր ինստիտուտներն առանձին-առանձին ակադեմիաներ են: Ցավոք, այն ժամանակ միլիցիայի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը տգետ էր, հաճախ էլ՝ անկիրթ, կոպիտ ու բռի:            
           
- Չգիտեմ, Դուք ավելի լավ կիմանաք, - անգետ ձևացավ Գուրգենը:
           
- Սովորի՛ր, երիտասա՛րդ, սովորելու համար երբեք էլ ուշ չէ, - շոյված Գուրգենի խոստովանությունից, - հորդորեց նա, մի պահ լռեց ու շարունակեց, - բա հիմա ի՞նչ անենք, հը՞:
           
- Իսկ ի՞նչ պիտի անենք, ընկեր ավագ լեյտենանտ, Դուք այստեղ շինարարություն ե՞ք տեսնում, ընդամենը՝ 2.5 քառակուսի մետր մակերեսով գործիքներիս համար տնակ եմ սարքում: Ուրիշները փայտից են սարքել, ես էլ մտածեցի բետոնից ու քարից սարքեմ, որ անձրևից ու ձյունից չքայքայվի: Դուք զարգացած խելոք մարդ եք, ուրիշների նման չեք, սխալ ե՞մ մտածել, - միտումնավոր գովաբանեց տեսուչին Գուրգենը:
           
- Իհարկե՛, ճիշտ ես մտածել, երիտասա՛րդ, շարունակի՛ր, կարծում եմ ոչ մի անօրինական բան չկա, բայց համենայն դեպս, մի քանի օրից նորից կայցելեմ քեզ, որ համոզվեմ՝ ամեն ինչ այնպես է, ինչպես դու ես ներկայացնում, թե՞ ոչ:
           
Երբ տեսուչը մի քանի օրից եկավ, գործիքների տնակն արդեն պատրաստ էր: Շառից, փորձանքից հեռու մնալու համար, Գուրգենը մի շիշ հայկական հինգ աստղանի կոնյակ նվիրեց նրան, ասելով.
           
- Ձեզանից էլ շատ շնորհակալ եմ, ընկեր ավագ լեյտենանտ, որ ինձ հասկացաք ու չխոչընդոտեցիք իմ փոքրիկ «ապօրինի շինարարությանը»:


ՄԱԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
15 նոյեմբերի, 2018թ.

Սիրային արկած


Արդեն մեկ ամիս է Վիեննայում ենք, Ավստրիայի մայրաքաղաքում, ձանձրույթից «մեռնում» ենք… Ինչքա՞ն կարելի է փողոցները չափչփել, անգործ թափառել, գարեջուր խմել, մեկ էլ՝ սրտներս հատցնելով սպասել հրամանի, թե ե՞րբ են մեզ տանելու Միացյալ Նահանգներ, Կալիֆորնիայի նահանգ, Լոս Անջելես, որտեղ ես և մայրս հանդիպելու էինք քրոջս ընտանիքին, որն ավելի վաղ էր տեղափոխվել այնտեղ:
           
Մենք այստեղ՝ Վիեննայում ենք գտնվում շնորհիվ 1881թ հիմնադրված «HIAS» (Hebrew Immigrant Aid Society) հրեական կազմակերպության, որը հրեաներին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին, ներառյալ հայերին, օգնում է արտագաղթել Միացյալ Նահանգներ Իրանից՝ Թեհրանում գտնվող ավստրիական դեսպանատան միջոցով, ինչպես նաև Ռուսաստանից, Արևելյան Եվրոպայից և այլ երկրներից:
           
Երբեմնի 200,000 անդամ ունեցող  Սփյուռքահայ գաղութից Իրանում այժմ մնացել է մոտ՝ 40,000-50,000-ը: Արդարացիորեն պետք է նշել, որ հայերն արտագաղթում են հիմնականում տնտեսության վատթարացման պատճառով:  Նրանք Իրանում  սահմանադրական հատուկ հոդվածով պաշտպանված են ազատորեն հետևելու իրենց ավանդույթներին ու  քրիստոնեական կրոնին: Շատ են արտագաղթում, հատկապես շրջաններից, օրինակ՝ Իսֆահանից, Թավրիզից, Ուրմիեհից, Ռաշտից, Բանդարից, Անզալուց և Առաքից, որտեղ տնտեսական վիճակն ավելի հուսահատական է: Հայկական Սփյուռքն Իրանում հիմնականում առաջացել է 1638թ սկսած, երբ միապետ Շահ Աբբասը հայերին հայկական Նախիջևան գավառի Ջուլֆա քաղաքից բռնի դեպի Պարսկաստան տեղափոխեց:
           
Վիեննայի օդակայանում մեզ Երվանդ անունով մի երիտասարդ դիմավորեց և բոլոր հայ ընտանիքներին տեղավորեց մի բազմամուտք, բարձրահարկ շենքում, որը գտնվում էր արվարձանում: Ինձ ու մորս բաժին ընկավ չորրորդ մուտքի՝ վեցերրորդ հարկի մի հարմարավետ բնակարան, որն ուներ նաև բացօթյա ընդարձակ պատշգամբ: Բնակարանի վարձը՝ 1,000 եվրո, մենք էինք վճարելու, ինչպես նախօրոք պայմանավորվել էինք դեռ Թեհրանում «HIAS»-ի հետ բանակցություններ վարելիս: Վճարել էինք նաև Թեհրան-Վիեննա թռիչքի համար:
           
Ես ծխող եմ, սակայն շենքում և բնակարաններում ծխելը խստիվ արգելված էր, նույնիսկ բացօթյա պատշգամբում: Ծխել թույլատրվում էր միայն շենքի մուտքի մոտ, ուր էլ՝ օրը մի քանի անգամ իջնում էի, որտեղ հաճախ հանդիպում էի Երվանդին ու զրույցի բռնվում: Մի անգամ նրան հարցրեցի.
           
- Ասում են՝ Ավստրիայում հասարակաց տներն ազատ գործունեություն են ծավալում, ճիշտ է՞:
           
- Այո՛, ճիշտ է: Հենց մեր շենքի դիմացի բարձրահարկ շենքի երկրորդ հարկում այդպիսի մի հաստատություն կա, եթե ուզում ես՝ կարող ես այցելել, - միանգամայն լուրջ պատաասխանեց նա:
           
- Իսկապե՜ս, այդքան մոտի՜կ, չէի կարող անգամ պատկերցնել…
           
Ես քառասուն տարեկան էի և դժբախտաբար, դեռևս ամուսնացած չէի, հետևաբար առանց կնոջ շատ էի նեղվում: Հաջորդ օրը որոշեցի գնալ այնտեղ:
           
Ինձ շատ սիրալիր ու ընկերական դիմավորեց հաստատության գործավարը, ցույց տվեց մի քանի աղջիկների: Ես ընտրեցի նրացից մեկին, 25-26 տարեկան շիկահեր, համակրելի, հրապուրիչ մի աղջկա՝ Ինգրիդին: Նա կլորիկ ու խիստ համակրելի կանացի մարմինն ուներ, որն ամբողջովին գերում, մագնիսի նման ձգում էր ինձ դեպի նա… Ինգրիդը հենց այն էր, որի բացակայության համար ես այդքան երկար տառապել էի: Ես հավատում էի, որ նա կկարողանար անմնացորդ տրվել ինձ ու հագեցնել իմ պապակ մարմինը, որն առաջին իսկ հայացքից ուժգին տենչում էր նրան…
           
Գործավարն ինձնից պահանջեց 40 եվրո Ինգրիդի հետ առանձին երկու ժամ անցկացնելու համար: Այդ գումարի դիմաց ես կարող էի լոգանք կամ ցնցուղ ընդունել, մեկ բաժակ գինի խմել հաստատության հաշվին և, իհարկե՛, սիրաբանել տենչալի Ինգրիդի հետ: Անմիջապես վճարեցի գումարը, որի դիմաց ստացական ստացա և տեղեկանք, որտեղ կնիքով հաստատված էր, որ հաստատության բոլոր աղջիկները գտնվում են բժշկի անմիջական հսկողության տակ: Ինձ բացատրեցին նաև, որ Սուրբ Ծննդյան տոների մոտենալու կապակցությամբ շուտով զեղջեր են լինելու 10 եվրոյի չափով: Հա՜, հա՜, հա՜… Պարզվում է շուկայական հարաբերությունններն այս ոլորտ էլ են մուտք գործել…
           
Ես Ինգրիդի հետ լոգանք ընդունեցի: Նրա մարմինը իսկապես հրաշալի էր, իսկ գոտկատեղին արված նրբագեղ դաջվածքն ինձ պարզապես խելքահան արեց: Այն վառ կարմիր գույնի մի դաշտային կակաչ էր՝ ողնաշարի վերջույթում, նրա կլորիկ հետույքից մի քիչ վերև: 
           
- Գիտե՞ս, թե ի՞նչ է նշանակում «ինգրիդ»:
           
- Չգիտեմ, բայց շատ եմ ուզում իմանալ, քաղցրիկս:
           
- Ինգրիդ անունը շատ է տարածված սկանդինավյան եկրներում, Հոլանդիայում, Գերմանիայում և Ավստրիայում: Այն  երկու արմատ ունի, «ինգ՝» սիրված և «րիդ՝» գեղեցիկ, այսինքն՝ «սիրված-գեղեցիկ»: 
           
- Իսկապես, դու գեղեցիկ ես և, կարծես՝ ստեղծված ես միմիայն սիրելու համար, դրա համար էլ քեզ ընտրեցի, - ժպտացի ես, - իսկ հիմա գրկիր ինձ և ցույց տուր քո բոլոր կանացի հմայնքներն ու հմտությունները…
           
Քիչ անց Ինգրիդն ու ես խնամքով  սրբվեցինք խոշոր, սպիտակ սրբիչներով, մի-մի բաժակ կարմիր գինի խմեցինք և շարունակեցինք սիրաբանել ննջասենյակի անկողնում: Ինգրիդն անկողնում նույնքան անկրկնելի էր: Ընդհանրապես այսպիսի կանայք ավելի հմուտ են ու մասնագիտացված իրենց գործի մեջ, քան առօրյա կյանքում մեզ հանդիպող կանայք: Ես առաջին անգամ չէի ծախու կնոջ հետ պառկում, բայց այս մեկն ուրիշ էր, միանգամայն ուրիշ…
           
Ես շաբաթը մեկ անգամ գնում էի Ինգրիդի մոտ, կգնայի ավելի հաճախ, ավելի ճիշտ ամեն օր, եթե դրամական միջոցներս հերիքեին: 
           
Մի օր, երբ երեկոյան ուշ ժամին ծխում էի մեր շքամուտքի մոտ, Ինգրիդին տեսա: Պարզվեց, որ նա ապրում էր այն նույն շենքի 12-րդ հարկում, որտեղ ապրում էինք ես և մայրս: Դեռ ավելին՝ նույն  մուտքից էր: Նա էլ շատ զարմացավ, իմանալով, որ ես նույն շենքում եմ ապրում: Ինգրիդն առաջարկեց ինձ, ցանկության դեպքում գալ իր բնակարանը 25 եվրոյով:  Հա՜, հա՜, հա՜… Ես, իհարկե՛, շտապեցի օգտվել այդ շահավետ առաջարկից և այն էլ՝ ավելի հաճախակի: Որոշ ժամանակ անց, նա հրաժարվեց ինձնից փող վերցնել.
           
- Քո այցելություններն ինձ հաճելի են, կարող ես գալ ամեն երեկո, սիրելիս, -հուզված ասաց նա, - մանավանդ դու միակն ես իմ կյանքում, ով այդքա՜ն շատ է սիրում իմ մարմինը…
           
Մենք Վիեննայում մնացինք երեք ամիս: Նախավերջին օրն այցելության գնացի Ինգրիդին: Հրաժեշտի ժամանակ նա լաց եղավ և ի հիշատակ նվիրեց իր մի լուսանկարը, որտեղ նա մերկ էր լուսանկարվել՝ հատուկ ինձ համար նախատեսված ու այնպես, որ լավ տեսանելի լիներ իր նրաբագեղ դաջվածքը՝ դաշտային կարմիր կակաչը: Մենք իրար այնպես էինք սովորել, որ երկուսս էլ՝ այլևս առանց իրար տեսնելու չէինք պատկերացնում մեր կյանքը:
           
- Մի օր կգամ քեզ մոտ Ամերիկա, - լացակումած մրմնջաց նա, - դեռ մի օր ժամանակ ունենք, վաղն էլ արի, խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում:
           
- Լավ կգամ, Ինգրի՛դ, իմ անու՜շ աղջիկ, կգամ…
           
Մեր հովանավորները մեզ տարան Լոնդոն, այնտեղից էլ՝ Լոս Անջելես: Վիեննա-Լոնդոն և Լոնդոն-Լոս Անջելես թռիչքների ծախսերը հոգացին նրանք:
           
Լոս Անջելեսի օդակայանում մեզ դիմավորեց քույրս իր ամուսնու հետ: 
           
Ես  ուրախ էի, որ վերջապես հասանք Լոս Անջելես, բայց միևնույն ժամանակ տխուր, որ այլևս չեմ տեսնի Ինգրիդին…
           
Երկու օր անց մեզ այցելեց «HIAS»-ի ներկայացուցիչը: Նա 1,000-ական դոլար նվիրատվություն էր բերել ինձ ու մայրիկիս: Ինչպիսի՜ հուզիչ հոգատարություն…
           
Դա դեռ բոլորը չէր, մեկ շաբաթ անց Բարեկեցության (welfare) գրասենյակից նամակ ստացանք, որ «HIAS»-ը մեզ, որպես ներգաղթյալ փախստականների, ներգրավել էր օգնության ծրագրի մեջ, որի շնորհիվ մեզ՝ յուրաքանչյուրիս պետք է տրամադրվեր ամսական 192 դոլարի ուտելիքի քարտ և դրամական աջակցություն 350 դոլարի չափով:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
9 նոյեմբերի, 2018թ.

Ընչաքաղց տերտերը

2006թ. ամենաշոգ ամիսն էր Երևանում՝ օգոստոսը: Գուրգենը խորը վշտի մեջ էր. մահացել էր նրա սիրելի մայրը՝ Անահիտը… Դժվար է հայր կորցնելը, իսկ մայր՝ առավել ևս: Տունը եռուզերի մեջ էր. մարդկանց հոսքը չէր դադարում, անընդհատ գալիս էին ցավակցելու: Տնեցիները սուգը թողած զբաղված էին նաև թաղման նախապատրաստական աշխատանքներով: Հարազատներից ու ընկերներից ոմանք էլ իրենց օգնությունն էին առաջարկում: Սուգը մարդկանց կարեկից ու համերաշխ է դարձնում: Գուրգենը ամեն մի բարի խոսքից ու արարքից հուզվում էր, սակայն չէր կարողանում արտահայտվել, կարծես համրացել էր, խոսելիս էլ՝ կցկտուր էր արտաբերում բառերը, կոկորդը սեղմվում էր… Դիմելով քույրերին, նա հուզված ասաց.
           
- Դուք ամեն ինչ արեցիք մեր մայրիկի համար, օգնեցիք, խնամեցիք և երբեք չտրտնջացիք… Ես էլ իմ կողմից ամբողջ թաղման ծախսերն ու հոգսերն իմ վրա եմ վերցնում: Սգացեք և ոչ մի բանի մասին մի մտածեք, ամեն  ինչ ես կանեմ, անհոգ եղեք: 
           
- Միայն թե խնդրում ենք՝ չմոռանաս տերտեր բերել, մեր մայրը հավատացյալ էր, կարծում ենք, որ դա նրա սրտովը կլիներ, քանի որ Աստծո սպասավորը Ավետարան և սաղմոսներ կարդալով՝  ննջեցյալի հանդեպ մեր հարգանքն ու երախտիքը կարտահայտի, իսկ ապրող վշտակիր մերձավորներին էլ կմխիթարի  միայն Աստծու խոսսքով, - ասացին քույրերը:
           
Գուրգենը քրոջ որդու հետ գնաց Երևանի «Զորավոր Սուրբ Աստվածածին» եկեղեցին տերտեր հրավիրելու: Տերտերն այնտեղ չէր, սակայն պատվերը ընդունեցին, ըստ որի նա պետք է գար հաջորդ օրը, ուղիղ մեկ անց կեսին, թաղումից կես ժամ առաջ: Պայմանավորվեցին նաև գնի շուրջը՝ 30,000 դրամ, այսինքն՝ մոտ 60 ամերիկյան դոլար:
           
Հաջորդ օրը թաղումն էր: Երկու խոշոր, սպիտակ մոմ էր վառվում, մեկը՝ հանգուցյալի գլխավերևում, մյուսը՝ ոտքերի մոտ, քանի որ դա հիշեցնում է այն երկու հրեշտակներին, ովքերր նստած էին Հիսուսի գերեզմանի նույն տեղերում: Դագաղը դրված էր այնպես, որ հանգուցյալի երեսը նայեր դեպի արևելք, որովհետև Հայ առաքելական եկեղեցու քրիստոնյաներն աղոթելիս շրջվում են դեպի արևելք:
           
Տերտերը եկավ տաս րոպե ուշացումով, 1:30-ի փոխարեն 1:40-ին: Նա իր ուշացումը լկտիաբար պատճառաբանեց փոխադրամիջոցների խցանումներով. նրա համար ուրախություն լիներ, կամ սուգ՝ միևնույնն էր, միայն թե փող աշխատեր: Գուրգենը վրդովված էր, բայց լռեց: Նա միայն մի խոժոռ հայացք նետեց տերտեի վրա ու պարզապես ասաց.
           
- Սկսի՛ր…
           
- Դեռ շուտ է, մի հինգ րոպե սպասենք, - ժպտալով պատասխանեց տերտերը:
           
- Լսի՛ր, տերտե՜ր, այսպիսի օրով ինձ մի զայրացրու, սկսի՛ր, - ու այնպես ահարկու հայացքով նայեց նրան, որ տերտերի մարմնով դող անցավ: Նա, վախեցած նայելով Գուրգենի աչքերի մեջ, արագ-արագ վրա տվեց Տերունական աղոթքը.

- «Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն  Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո
Որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
Տո՛ւր մեզ այսօր….»:
           
Այնուհետև, նա բացեց Ավետարանը, մի երկու սաղմոս երգեց ու երկուսին հինգ պակաս հայտարարեց.
           
- Դագաղը վերցնելու ժամանակն է:
           
Գուրգենը հազիվ իրեն զսպեց, որ չհարձակվի տերտերի վրա: «Ա՜խր, գիտեր չէ՞, որ դագաղը երկուսին էինք վերրցնելու, ինչու՞ նորից չենթարկվեց մեր պայմանավորվածությանը», - զայրացած մտորում էր նա:
           
Տերտերը հասկանում էր, որ կրճատելով այդ հինգ րոպեն, նորից տանտիրոջ զայրութը կհրավիրեր իր վրա, բայց ձեռքը չէր. չէր կարողանում այլ կերպ վարվել, այդպես էր սովոր՝ աշխատել ի շահ իր օգտի համար միայն: Անկեղծ ասած, նա միանգամայն անտարբեր էր հանագուցյալի՝ հարազատների սուգ ու շիվանի, բայց չափազանց շահագրգիռ իր օգտի հանդեպ: Կարևորը՝ հապճեպ իր գործն աներ, փողն առներ ու գնար:
           
Թաղման թափորը գերեզման հասավ 2:30-ին: Գերեզմանափորներն արդեն փոսը փորել և համբերությամբ սպասում էին: Դագաղը տեղավորեցին փոսի կողքին, ննջեցյալի երեսն ուղղված դեպի արևելք: Այդ նույն դիրքով էլ պետք է թաղեին: Տերտերը զգուշացրեց ներկաներին, որ լաց ու կոծ բարձրացնելը հարիր է միայն հեթանոսությանը, քանի որ այդպիսի վարքով կեղծավորություն ու կռապաշտություն են տարածում, այսինքն՝  անարգանք ու թշնամանք հանգուցյալի թե՛ մարմնի, թե՛ հիշատակի հանդեպ, մինչդեռ քրիստոնյաներին հատուկ է զուսպ, համեստ ձևով ողբալը: Նա մխիթարեց սգավորներին, ավետարանից կարդալով Մխիթարության աղոթքը.
           
- «Տէ՛ր, տուր նրանց զգաստութեան հոգի, մխիթարութեան հոգի եւ մխիթարիր վշտակիր սրտերը եւ բժշկիր տրտմութեան վէրքերը։ Որպէսզի քո փառաց հաստատուն յոյսով տրտմութեան սգից առողջացածները փառաւորեն քեզ….»:

Տերտերի հրամանով խունկ վառեցին, ի նշան այն բանի, որ հանգուցյալը կենդանի և ընդունելի է Աստծո մոտ, ինչպես անուշահոտ խունկը, և հետևաբար այդ անուշահոտ վարքն ու պայծառ հավատն է ներկայացնում իրեն Աստծո առաջ։ Նա սկսեց թաղման արարողությունը նախ Տերունական աղոթքով, այնուհետև ավետարանից կարդաց Ննջեցյալների համար աղոթքը.
           
- «Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ ննջեցյալի՝ քո դուստր Անահիտի, մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների …. Քեզ փառք, հավիտյանս հավիտենից. Ամեն»:
           
Տերտերը մի երկու հոգևոր երգեր երգեց, գետնից հող վերցրեց, օրհնեց, քանզի գերեզմանի հողը պետք է միմիայն օրհնված լինի, և նետեց գերզմանափոսը: Ծիսակատարության մասնակիցները գերեզմանափորների օգնությամբ դագաղը զգուշությամբ իջեցրին փոսը և ծածկեցին հողով…
           
Տերտերը մի կողմ գնաց, բացեց ավետարանը խաչահմբույրի համար: Երբ Գուրգենը նկատեց դա, նա արդեն 12,000 դրամ խաչհամբույրի դիմաց նվիրատվություն էր ստացել հուղարկավորության մասնակիցներից:
           
- Տերտե՛ր, - հանդիմանեց Գուրգենը, - այս ի՞նչ ես անում, ես քեզ 30,000 դրամ էի վճարել, քիչ է՞ր: Մարդիկ ամբողջ մի օր ծանր աշխատանք, բանվորություն են անում և այդ ամենի դիմաց ստանում են ընդամենը՝ 5,000 դրամ: Ամոթ ունեցի՛ր, ա՛յ անխիղճ…Տեսնես, ու՞մ էի վատություն արել, որ քեզ նման ընչաքաղց տերտերի ռաստ եկա:
           
Տերտերը լուռ հավաքեց իր ավետարանն ու խաչը և խնդրեց, որ իրեն ետ՝ եկեղեցի տանեն: Գուրգենի քենակալը՝ Վարդանը, պատրաստակամություն հայտնեց իր «Նիվայով» տանելու նրան:
           
Հետագայում Գուրգենն իմանալով, որ անամոթ ու ընչաքաղց տերտերը Վարդանից հիսուն դոլար էր պոկել՝ իբրև հավելավճար, հանդիմանեց նրան.
           
- Ա՜խր, ինչու՞ տվեցիր,  չգիտեի՞ր նրա ինչ լինելը:
           
- Գիտեի, բայց ճանապարհին էնքա՜ն հոգնեցրեց իր բողոքներով, էնքա՜ն զահլես տարա՜վ իր նվնվոցներով… Տվեցի, որ պրծնեմ… Իզուր չեն ասում. «Սար ու ձոր՝ տերտերի փոր»:
           
- Այո՛, որոշ տերտերներ շատ ագահ են. «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը»: Մեր բախտն էլ չբերեց տերտերի հարցում, ինչպես ասում են. «Երուսաղեմ հասանք, քոռ վարդապետի ձեռքը համբուրեցինք»:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 նոյեմբերի, 2018թ.

«Ռազմավար»


Սերժի մանկությունը, պատանեկությունը և վաղ երիտասարդությունն անցել էր հիասքանչ Կասպից Ծովի ափին, երկրամասի իրանական հատվածում գտնվող մի փոքրիկ, գեղատեսիլ քաղաքում: Բնությունը չափազանց առատաձեռն էր գտնվել ծովափնյա այս շրջանի նկատմամբ: Մի կողմից՝ բարենպաստ եղանակային պայմանները, մյուս կողմից՝ գյուղական բարեբեր հողերն ու անտառածածկ լեռները և ծովի ափամերձ գոտիները երկրամասը դարձնում էին հրապուրիչ ու առատ ապրելու համար, միաժամանակ անչափ գեղեցիկ՝ իր սքանչելի, բազմազան  բնապատկերների շնորհիվ:
           
Դեռ մանուկ հասակից Սերժն իր ընկերների հետ գրեթե ամեն օր լողանում էր Կասպից ծովի վճիտ ջրերում, զբաղվում էր ձկնորսությամբ, ավելի ուշ տարվեց նաև որսորդությամբ: Հաճախ ընկերներով, մեծամասամբ երեկոյան ժամերին, ճաշում և ժամանակ էին անցկացնում ափամերձ թեյարաններում, ճաշարաններում ու խորտկարաններում: Դրանք երջանիկ, համեմատաբար անհոգ տարիներ էին, որոնք մնացին անցյալում, կարծես՝ այլևս չկրկնվելու պայմանով: Հետո Սերժն ընտանիքով հանդերձ տեղափոխվեց Թեհրան, ծառայեց բանակում, 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո մասնակցեց 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմին, պատերազմից հետո ամուսնացավ, երեխաներ ունեցավ, բայց երբեք չմոռացավ մի դեպք, որ կատարվել էր իր և պարսիկ ընկերոջ հետ ծննդավայրում՝ դեռևս Մոհամեդ Ռեզա Պահլավի շահի տիրապետության օրոք:
           
Այն ժամանակ, ինքը գրեթե 18 տարեկան էր, իսկ ընկերը, Աբբաս, 20, համարյա հասակակիցներ: Հերթական անգամ, երեկոյան նստած էին քաղաքից դուրս գտնվող ափամերձ մի խորտկարանում և «քուփիդե», այսինքն՝ լուլաքյաբաբ  էին անուշ անում:  Միայն Սերժն էր գինի խմում, Աբբասը՝ ոչ, քանի որ ավտոմեքենա էր վարում: Ճանապարհային երթևեկության կանոնները խիստ էին, խախտել չէր կարելի, որովհետև ոստիկանությունն աչալուրջ հսկում էր և օրինազանցներին խստորեն պատժում: Երբ ընկերները դուրս եկան խորտկարանից, արդեն տասնմեկ անց կես էր: Աբբասը ավտոմեքենան շրջեց դեպի քաղաքի կենտրոն, որտեղ նրանք բնակվում էին: Քիչ այն կողմ, ոստիկանության շենքից ոչ հեռու, մի քանի երիտասարդ տղաներ անհանգստացնում էին մի աղջկա: Նա, նկատելով ավտոմեքենան, մոտ վազեց և ձեռքով նշան արեց, որ կանգնի: Աբբասը կանգնեց, աղջիկը վազեց և արագ նստեց մեքենան՝ հետևի նստատեղի մեջտեղի մասում: Նա հևում էր, երբ շունչը տեղն ընկավ, ջերմորեն շնորհակալություն հայտնեց տղաներին:
           
- Լավ է դուք ժամանակին հանդիպեցիք, հակառակ դեպքում տհաճ պատմության  մեջ պիտի ընկնեի, շատ շնորհակալ եմ:
           
Սերժն աջ ձեռքը հենել էր բաց պատուհանի շրջանակի ներքևի մասին, իսկ ձախը թևը մեկնել էր նստարանի հենակին: Հանկարծ նա զգաց, որ աղջիկը թեթևակի, գրեթե աննկատ շոյում էր  իր ձեռքը: Նա շրջվեց և հարցրեց.
           
- Անունդ ի՞նչ է:
           
- Ազար:
           
- Ես Սերժն եմ, ազգությամբ հայ, ընկերս էլ՝ Աբբասը:
           
- Շա՜տ հաճելի է, - մրմնջաց աղջիկը, ժպտալով, - ձեր նման լավ տղաների հետ աշխարհի ծայրն էլ լինի՝ կգնամ և նորից, ավելի շոշափելի, շոյեց Սերժի ձեռքը:
           
Նա գեղեցիկ էր, բարեկազմ, սպիտակամաշկ, ուներ հմայիչ ժպիտ, սև սաթի պես փայլուն մազեր և քնքուշ, հրապուրիչ ձայն, կլիներ քսանհինգ կամ քսանվեց տարեկան: Սերժը ձախ ձեռքը նստարանների արանքով մեկնեց ու թեթևակի շոյեց աղջկա ծնկները: Աղջիկը չէր դիմադրում:
           
- Ու՞ր ենք գնում, տղանե՛ր, - հարցրեց Ազարը, - եթե տեղ ունեք տանելու ինձ, ես կգամ, խոստանում եմ բազում հաճույքներ ու վայելքներ պարգևել ձեզ, որովհետև երկուսդ էլ ինձ դուր եք գալիս, - խոստովանեց նա և աջ ձեռքով սկսեց կրքոտ  տրորել Աբբասի ուսը, իսկ ձախ ձեռքով ամուր բռնելով Սերժի դողացող ձեռքն իր ծնկների վրա, արագ քաշեց շրջազգեստի տակ, դեպի մարդկության հարատևության դարբնոցը, որտեղ միշտ անմար կրակ կա ու կենսատու ջերմություն… 
           
- Ազա՛ր, - ասաց Աբբասը, - ազատ բնակարան կամ տուն այս պահին չկա մեր ձեռքի տակ, արի՛ ծովափնա մի ամայի տեղ գտնենք և առանձնանք, համաձայն ե՞ս, սիրունս:
           
- Քշի՜ր, քշի՜ր, միայն թե արա՛գ, ես արդեն պատրաստ եմ, - կրքոտ մռլտաց Ազարը, աչքերը կկոցելով…
           
Նրանք քաղաքից դուրս եկան և ծովափի երկարությամբ, մոտ տասնհինգ րոպե քշելով, առաջ գնացին: Վերջապես, հասան ամայի մի տեղ, որտեղից շատ աղոտ, հեռվում նշմարվում էին քաղաքի լույսերը միայն: Աբբասը մեքենան կանգնեցրեց անմիջապես ծովի ափին և ցած իջավ ծխելու, իսկ Սերժը բոլորովին ժամանակ չկորցնելով, շտապեց օգտվել չքնաղ, սիրավառ Ազարի կանացի հմայքներից, ամբողջովին ըմբոշխնելով նրա տաք մարմինը…
           
Քիչ անց Սերժն ամբողջովին բավարարված ու գոհ դուրս եկավ ավտոմեքենայից և իր տեղը զիջեց ընկերոջը՝ Աբբասին, ով անհամբեր սպասում էր իր հերթին: Ազարը նույնքան կրքոտությամբ ու խանդավառությամբ գրկեց Աբասսին և սեղմեց իր՝ կրքից այրվող, սիրատոչոր մարմնին: Դրսում կանգնած Սերժը պարզորոշ լսում էր Ազարի կրքից նվաղած ձայնը, ով աղաչում էր շարունակել, շարունակել ու բավարարել իրեն…
           
Սերժը, հմայված Ազարի կրքաբորբոք ձայնից, չնկատեց, թե ինչպես ոստիկանական մեքենան կամացուկ մոտեցավ իրենց: Ավտոմեքենայում երեքն էին՝ մի ոստիկանության սպա և երկու ոստիկան:
           
- Ի՞նչ է այստեղ կատարվում, - մռնչաց սպան, - միթե՞ դուք չգիտեք, որ հասարակական վայրերում չի կարել նման բաներով զբաղվել ու խանգարել մարդկանց հանգիստը:
           
Սերժը ստիպված էր իրենց՝ երեքի փոխարեն պատասխանել.
           
- Պարոն սպա՛, - ասաց նա, - սա հասարակական վայր չէ, այս ուշ ժամին ու՞մ կարող ենք խանգարել, չե՞ք տեսնում՝ ամայի վայր է: Համ էլ՝ ջահել ենք, մի քիչ զիջող եղեք, խնդրում եմ:
           
- Լռի՛ր, - գոչեց սպան, - մեղավոր եք, մի՛ փորձեք արդարանալ: Ես ձեզ՝ բոլորիդ պետք է ոստիկանական բաժանմունք տանեմ և արձանագրություն կազմեմ: Դու՛ք պատասխան եք տալու օրենքի առաջ:
           
Մինչ Սերժը փորձում էր լեզու գտնել սպայի հետ, Աբբասը հասցրեց հագնվել և դուրս գալ ավտոմեքենայից և միանալ Սերժին: Նա փող առաջարկեց, սպան չհամաձայնվեց, բայց մի փոքր մեղմացավ:
           
- Աղջիկը գոնե սիրուն է՞, արժե՞ր, որ նրա պատճառով այսպիսի պատմության մեջ ընկնեի՞ք, - ասաց նա ժպտալով, բայց երբ ավտոմեքենայի մեջ տեսավ Ազարին՝ կիսամերկ ու անչափ ցանկալի, կարծես՝ կրքից խելագարվեց ու բացականչեց, - եթե աղջիկը ինձ հետ էլ պառկի, ապա ձեզանից ոչ մեկին բաժին չեմ տանի, խոստանում եմ:
           
Սերժն ու Աբբասը նեղվեցին, շփոթվեցին… Բացատրեցին սպային, որ աղջիկը ծախու չէ՛, պոռնիկ չէ՛, և այդ առաջարկը շատ վիրավորական է թե՛ իրենց համար, և թե՛ աղջկա, խնդրեցին աղաչեցին, որ նա հրաժարվի այդ անպարկեշտ ու խելահեղ գաղափարից, բայց նա անդրդվելի էր:
           
- Կամ աղջիկը կհամաձայնվի, կամ երեքիդ էլ կտանեմ բաժին: Կկանչե՛նք ձեր ծնողներին, կպատժե՛նք, կտուգանե՛նք, խայտառակ կանե՛նք բոլորիդ: Որոշե՛ք, ամեն ինչ ձեզանից է կախված, միայն թե՝ շու՛տ:
           
Երբ Ազարն իմացավ սպայի պահանջի մասին, կտրականապես հրաժարվեց ենթարկվել: Նա ասաց.
           
- Ես ատում եմ բոլոր ոստիկաններին, նրանցից վատ, զզվելի մարդիկ չկան, թքել եմ նրա պահանջի վրա: Թո՛ղ ինձ տանի ոստիկանություն, իսկ ձեզ՝ ազատ արձակի: Ես նրանից չեմ վախենում: Այդպես էլ փոխանցեք նրան, - բղավեց նա:
           
Ոստիկանական սպան անդրդվելի էր, և մնաց իր ասածին: Տղաներից մեծ ջանքեր պահանջվեցին համոզելու Ազարին, որ միակ, ամենախելամիտ քայլը զիջելը կլինի այս պարագայում: Ազարը եկվոր էր, քաղաքում նրան ոչ ոք չէր ճանաչում, իսկ նրանց ճանաչողներ շատ կային, և սրիկա սպան այդ բոլորը հաշվի էր առել, այդպիսի անամոթ առաջարկ անելուց առաջ: Աղջիկը, միմիայն տղաներին փրկելու համար, տհաճությամբ ու դժկամությամբ համաձայնվեց:
           
- Լա՛վ, միայն թե փոխանցե՛ք նրան, որ ինչ անելու է, թող արագ անի, ես այդ լկտի սպայի հավեսը բոլորովին չունեմ, այդպես էլ ասացե՛ք…
           
Սերժն ու Աբբասը ծանր սրտով դրսում կանգնած սպասում էին, իսկ զինվորները, սպայի հրամանով, մի հարյուր քայլ ետ էին տարել ոստիկանական ավտոմեքենան, որպեսզի վտանգի դեպքում, այսինքն՝ ուրիշ ոստիկանական ավտոմեքենա երևալու դեպքում կարողանային շուտ նկատել և անմիջապես իմաց տալ նրան:
           
Ընդամենը երեք րոպե անց զինվորներից մեկը վազեց դեպի Աբբասի ավտոմեքենան ու անհանգստացած զեկուցեց.
           
- Պարոն սպա՛, պարոն սպա՛, հեռվում մոտեցող ավտոմեքենայի լույսեր են երևում: Շտապ դուրս եկե՛ք ավտոմեքենայից, որ հասցնենք հեռանալ:
           
Սպան այդ կարճ ժամանակատվածում հասցրել էր հանել միայն գոտին, գլխարկը և իջեցնել տաբատը: Զինվորի նախազգուշացումը լսելուն պես, նա խուճապահար վեր քաշեց տաբատը ու վազեց դեպի ոստիկանական ավտոմեքենան, Աբբասի ավտոմեքենեայի մեջ թողնելով գոտին ու գլխարկը: Գոտին ամերիկյան էր՝ որակյալ, հաստ թելերով հյուսված, գեղեցիկ ու գործածական: Սպան փախավ ձեռնունայն, «ռազմի դաշտում» թողնելով այդ գոտին ու սպայական գլխարկը, որպես «ռազմավար», իսկ մոտեցող ավտոմեքենայի մեջ մի երիտասարդ տղա էր, ով այդ նույն ամայի վայրն ընկերուհու հետ զվարճանալու համար էր եկել: 


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
22 հոկտեմբերի, 2018թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...